Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի

Ծրագիր։ «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի»

Ֆինանսական աջակցություն։ Շվեդիայի կառավարություն
Տևողություն։ 2020թ. հունիսի 2 – 2020թ. դեկտեմբերի 31:
Բյուջե։ 450,000 Շվեդական կրոն

Ծրագրի ընդհանուր/հիմնական նպատակն է խթանել երիտասարդության մասնակցությունն ու դերը կոռուպցիայի դեմ պայքարում:

Ծրագրի առանձնահատուկ նպատակներն են.
  1. Հակակոռուպցիոն ոլորտում հայ ուսանողների գիտելիքների և կարողությունների ամրապնդում Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի միջոցով (հակակոռուպցիոն ուսուցման առցանց հարթակի ստեղծում և 100 ներկայացուցիչների ուսուցանում, ինչպես նաև հակակոռուպցիոն ոլորտում 20 մրցունակ երիտասարդ առաջնորդների պատրաստում, Կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն 5 քաղաքականությունների մոնիթորինգի և դրանց կատարելագործման ոլորտում նրանց ազդեցության բարձրացում արտագնա խորացված ուսուցումների, կրթաթոշակների տրամադրման և ուսուցանողների ուսուցումների միջոցով):
  2. Հակակոռուպցիոն ակումբների միջոցով հակակոռուպցիոն ոլորտում հայ աշակերտների գիտելիքների և կարողությունների ամրապնդում (նորաստեղծ 3 ակումբներում ավագ դպրոցների 45 աշակերտների կրթելով, կազմակերպելով Հակակոռուպցիոն շարադրությունների մրցույթ),
  3. Երիտասարդության հակակոռուպցիոն ընկալման և գիտակցության մակարդակի բարձրացում Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը նշելու միջոցով: