Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծվել է տարօրինակ իրավիճակ. նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց օրենսդրական փաթեթները, իսկ թե ինչու, նախագահն այդ մասին հրապարակային պարզաբանումներ չի տվել: Տպավորություն է ստեղծվել, որ ՍԴ-ի շուրջ քաղաքական հանգուցալուծմանը զուգահեռ, իրավական առումով խնդիրը մնում է առկախված:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է փաստաբան Տիգրան Եգորյանի և «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» նախագահ Կարեն Զադոյանի հետ:
«Զարմանալի է, թե ինչու է ՀՀ նախագահը հրաժարվում իր լիազորություններն իրականացնելուց»,- ընդգծեց Կարեն Զադոյանը՝ հավելելով, որ նախագահն իր լիազորությունները ճշգրիտ և ժամանակին պետք է իրականացնի, քանի որ նրա չստորագրելը անորոշություն է թողնում»:
Մանրամասները՝ տեսանյութում։