Տեղի է ունեցել Իրավաբանների հայկական ասոցիացիայի համաժողովը

Հեռակա կարգով` հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ, տեղի է ունեցել Իրավաբանների հայկական ասոցիացիայի 14-րդ համաժողովը, որի ժամանակ քննարկվել և հաստատվել են ասոցիացիայի գործունեության և գույքի օգտագործաման 2016, 2017, 2018, 2019 թվականների տարեկան հաշվետվությունները:

Համաժողովի ընթացքում կատարվել են նաև ղեկավար մարմինների ընտրություններ: Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ է վերընտրվել Կարեն Զադոյանը, կազմակերպության խորհրդի անդամներ են ընտրվել Արփինե Եղիկյանը, Զարուհի Հարությունյանը, Գոհար Ղազինյանը, Մարատ Ատովմյանը, Կարեն Քոչարյանը և Քարլ Ուլբրիխտը:

Համաժողովի ընթացքում կառույցի բարձրագույն մարմինը քննարկել է նաև ասոցիացիայի առաջիկա գործունեության հետ կապված այլ հարցեր ևս։

Համաժողովի ավարտից հետո տեղի է ունեցել ասոցիացիայի նորընտիր խորհրդի նիստ, որը, ասոցիացիայի անդամների ընդլայնված կազմի մասնակցությամբ, քննարկել և որոշում է ընդունել ասոցիացիայի անդամակցության վերաբերյալ: