Այսօրվանից մեկնարկել է ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոալիցիաների առցանց դասընթացը՝ էլեկտրոնային ուսուցման հարթակում

Այսօրվանից մեկնարկվել է ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոալիցիաների ներքին կարողությունների զարգացման ուսումնական մոդուլի առաջին հոսքի դասընթացը` էլեկտրոնային ուսուցման հարթակում:

ՔՀԿ-ների համար առցանց ուսուցման հարթակը ստեղծվել էր «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի շրջանակներում ։ Հարթակը ներկայումս գործարկվում է նույն ծրագրի շրջանակներում ստեղծված Հայաստանի ՔՀԿ-ների Կառուցողական Երկխոսության Ցանցի կողմից, որը ներկայումս միավորում է 14 ոլորտային կոալիցիաների՝ շուրջ 250 ՔՀԿ-ների անդամությամբ:

ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոալիցիաների ներքին կարողությունների զարգացման ուսումնական մոդուլը բաղկացած է հետևյալ 10 թեմաներից․

1. ՔՀԿ-ի/ՔՀԿ-ների կոալիցիաների ռազմավարական պլանավորում,

2. ՔՀԿ-ի/ՔՀԿ-ների կոալիցիաների ինքնագնահատում,

3. ՔՀԿ-ի/ՔՀԿ-ների կոալիցիաների ֆինանսական կայունության ենթահամակարգ,

4. ՔՀԿ-ի/ՔՀԿ-ների կոալիցիաների ղեկավարման ենթահամակարգ,

5. ՔՀԿ-ի/ՔՀԿ-ների կոալիցիաների ծրագրեր և ծառայություններ ենթահամակարգ,

6. ՔՀԿ-ի/ՔՀԿ-ների կոալիցիաների մարդկային ռեսուրսներ ենթահամակարգ,

7. ՔՀԿ-ի/ՔՀԿ-ների կոալիցիաների կառավարման ենթահամակարգ,

8. ՔՀԿ-ի/ՔՀԿ-ների կոալիցիաների հանրային հարաբերություններ ենթահամակարգ,

9. ՔՀԿ-ի/Քհկ-ների կոալիցիայի հանրային քաղաքականությունների մշտադիտարկման և բարելավման ծրագիր,

10. Բարեխղճություն։

Նշենք, որ հարթակում տեղադրված են նաև վերը թվարկված թեմաների հետ փոխկապակցված ուսումնական նյութեր, այդ թվում՝ փորձագետների կողմից հարթակի շահառուների համար հատուկ պատրաստված տեսանյութեր, տեքստային նյութեր, ներկայացումներ, մշակած ներքին կանոնակարգերի և քաղաքականությունների օրինակելի ձևաթղթեր։

Մոդուլի արդյունավետությունը ստուգելու նպատակով, յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ փորձագետների կողմից մշակվել է ստուգողական հարցաշար-քուիզ։ Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ թեմային ունկնդիրը հնարավորություն կունենա անցնելու միայն այն դեպքում, երբ ճիշտ կպատասխանի նախորդ թեմայի ստուգողական հարցաշար-քուիզի առնվազն 80 տոկոսին։ 10 ուսումնական թեմաները և դրանց ստուգողական հարցաշար-քուիզներին սահմանված կարգով պատասխանելուց հետո, ունկնդիրը կստանա ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոալիցիաների ներքին կարողությունների զարգացման ուսումնական մոդուլի ավարտական վկայական։

Նշենք նաև, որ ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոալիցիաների ներքին կարողությունների զարգացման ուսումնական մոդուլի առաջին հոսքին մասնակցում են Երևանի, ՀՀ Սյունիքի, Շիրակի, Լոռիի, Արմավիրի, Արարատի, Տավուշի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերի ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոալիցիաների շուրջ 70 ներկայացուցիչներ:

Հավելենք նաև, որ Հայաստանում, և ընդհանրապես աշխարհում, ստեղծված ներկա իրավիճակը հաշվի առնելով, ՔՀԿ-ների համար ստեղծված առցանց ուսուցման այս հարթակը արդյունավետորեն կծառայի ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոալիցիաների ներքին կարողությունների զարգացմանը` զուգահեռ ապահովելով նաև նրանց շարունակական կրթությունը։