Հարգելի գործընկերներ,
Կարևորելով ՔՀԿ-ների կարողությունների շարունակական զարգացումը՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը սույն թվականի փետրվարի 28-ին ժամը 14։00-ին կազմակերպության Շիրակի մարզային մասնաճյուղում (հասցե` ք. Գյումրի, Տիգրան Մեծի 1, բն. 2) նախատեսում է իրականացնել «ՔՀԿ-ի կառավարման ենթահամակարգը» թեմայով սեմինար-դասընթաց, որի շրջանակներում մարզային ՔՀԿ-ի ներկայացուցիչներին մանրամասն կներկայացվեն ՔՀԿ-ի գործադիր մարմնի կազմակերպչական կառուցվածքը և մշակույթը, մարդկային ռեսուրսների, ֆինանսական գործունեության և նյութական ռեսուրսների, աշխատանքային առաջադրանքների, կառույցի ներսում ինֆորմացիայի կառավարման առանձնահատկությունները, ինչպես նաև ՔՀԿ-ի հաշվետվողականությունը և թափանցիկությունը՝ որպես ՔՀԿ-ի գործունեության հենասյուներ։
Տեղեկացնում ենք, որ դասընթացները կազմակերպվում են «ԻՀԱ-ն հանուն արդիականացման» ծրագրի շրջանակներում և կրելու են շարունակական բնույթ:
Գրանցման համար մարզային ՔՀԿ-ները կարող են զանգահարել ԻՀԱ Գյումրիի գրասենյակի պատասխանատու/իրավաբան Գայանե Գևորգյանին՝ (0312) 5-82-36 կամ 098-936-652 հեռախոսահամարներով: