ԻՀԱ Շիրակի մարզային մասնաճյուղը և «Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի» կարիերայի կենտրոնը համատեղ անցկացրեցին «Բարեխղճության ազգային համակարգը» թեմայով սեմինար-դասընթաց

2020 թվականի փետրվարի 14-ին «ԻՀԱ-ն հանուն արդիականացման» ծրագրի շրջանակներում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Շիրակի մարզային մասնաճյուղը, համագործակցելով «Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի» կարիերայի կենտրոնի հետ, կազմակերպեց «Բարեխղճության ազգային համակարգը» թեմայով սեմինար-դասընթաց: Դասընթացին մասնակցում էին «Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի» ներկայացուցիչներ, աշակերտներ ընդհանուր թվով՝ 29 մասնակից։

Բացման խոսքով հանդես եկավ «Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի» կարիերայի կենտրոնի ղեկավար Լևոն Իգիթյանը, և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Գյումրու գրասենյակի իրավաբան/ծրագրի համակարգող՝ Գայանե Գևորգյանը, ով շնորհակալություն հայտնեց մասնակիցներին իրենց ներկայությունը ապահովելու համար:

Սկզբում մասնակիցներին ներկայացվեց բարեխղճության ազգային համակարգը, էությունն ու տարրերը բնութագրող պրեզենտացիան, մասնավորապես, անդրադարձ կատարելով թափանցիկության, հաշվետվողականության, արհեստավարժության, էթիկայի բնորոշումներին, այնուհետև միջոցառման մասնակիցներին ներկայացվեց կոռուպցիայի հասկացությունն ու դրա կանխարգելման մեխանիզմները, ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը, որի ընդունման գործում մեծ ներգրավածություն և ազդեցություն են ունեցել «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան։

Սեմինար-դասընթացի ընթացքում մասնակիցները զեկուցողին ուղղեցին իրենց հարցերը, որոնք վերաբերվում էին բարեխղճության ազգային համակարգի բաղադրիչներին, կոռուպցիայի հասկացությանն ու դրա կանխարգելման մեխանիզմներին, ինչպես նաև արժևորեցին նոր ստացած գիտելիքները՝ բարձր գնահատելով դասընթացի կարևորությունը, արդիականությունն ու արդյունավետությունը: Այն անցկացվեց փոխադարձ հարց ու պատասխանի միջոցով: