Անի Սարգսյան

2013թ․ Անի Սարգսյանը ավարտել է Երևանի թիվ 2 վարժարանը։  2017 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի բակալավրիատը։ 2019թ. ավարտել է  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Գլոբալ կառավարում և տարածաշրջանային քաղաքականություն» ուսումնական ծրագիրը՝  ստանալով մագիստրոսի աստիճան: Փորձաշրջան է անցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և արտաքին գործերի նախարարություններում: Անին «Իրավաբանների հայկական աոցիացիա» ՀԿ-ի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից գործարկվող Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շրջանավարտ է, որտեղ որպես ավարտական աշխատանք՝ ներկայացրել է «Հակակոռուպցիոն կրթության կարևորությունը կոռուպցիայի դեմ պայքարում, կիրառման հնարավոր մեթոդները և դրանց իրականացման ձևերը ՀՀ-ում» վերտառությամբ գիտական հոդվածը։ Կամավորական գործունեություն է ծավալել մի շարք կազմակերպություններում: Ներկայումս կամավոր է «Իրավաբանների հայկական ասոցիացիայում»`  որպես ադմինիստրատիվ օգնական: Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, թուրքերեն լեզուների։