Պետք է ապահովել Հակակոռուպցիոն կոմիտեի գործառութային անկախությունը․ ինչ ռիսկեր կան․ 1in.am

Հանրային քննարկման է ներկայացվել  «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագիծը, որը քննարկվել է Առաջին լրատվականի տաղավարում։ Քննարկմանը մասնակցել են «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» իրավաբան, հակակոռուպցիոն հարցերի փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը և ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ Մարիամ Գալստյանը։

Սյուզաննա Սողոմոնյանը հայտնեց․ «Ստացվում է, որ մարմինը լինելու է որպես քննչական մարմին՝ սահմանված Սահմանադրությամբ։ Բայց մենք որոշ վերապահում ունենք մարմնի ձևավորման կառուցվածքի մասով, այդ թվում նաև այն ընթացակարգերով, որով նշանակվելու է կոմիտեի նախագահը։ Խոսքը վերաբերում է նրան, որ Կոմիտեի նախագահի նշանակման վերջնական որոշումը վերապահված է Վարչապետին։ Ես գտնում եմ, որ ներկա օրենսդրական կարգավորումների շրջանակներում Վարչապետի կողմից նշանակումը պետք է լինի զուտ արարողակագային։ Իսկ ապա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկայում ՀՀ-ում նախատեսվում են սահմանադրական բարեփոխումներ, կարծում եմ, պետք է քննարկել նաև անկախ ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին ստեղծելու հնարավորությունը։ Այդուհանդերձ, չլինի համապատասխան քաղաքական կամք, ապա առնվազն Հակակոռուպցիոն կոմիտեն և Կուռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է լինեն անկախ սահմանադրական մարմին՝ օժտված սահմանադրական երաշխիքներով»։ 

Նա նաև ողջունեց այն հանգամանքը, որ Կոմիտեի նախագահը ընտրվել է թափանցիկ և ներառողական ընթացակարգով՝ մրցութային խորհրդի միջոցով։
Մանրամասները՝ տեսանյութում։