2016թ․-ին Դիանա Ալեքսանյանը ավարտել է դպրոցը գերազանցության մեդալով և ընդունվել Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման բաժին: 2018թ․ սեպտեմբերից մինչև 2019թ. փետրվար ամիսներին սովորել է Պորտուգալիայի Մինոյի համալսարանում: Դիանան «Իրավաբանների հայկական ասոցիացա» ՀԿ-ի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից գործարկվող Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շրջանավարտ է և որպես ավարտական աշխատանք՝ ներկայացրել է «Հակակոռուպցիոն քաղաքականությունը և մարտահրավերները ՀՀ-ում» վերտառությամբ գիտական հոդվածը: Ներկա պահին կամավորություն է իրականցնում Իրավաբանների հայկական ասոցիացիայում՝ որպես միջազգային համագործակցության հարցերով փորձնակ: Նա վարժ տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն և պորտուգալերեն լեզուներին։