Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման հարցում կարևոր է անկախության երաշխիքների ստեղծումը և դրա ապահովումը․ Արտյոմ Մեսրոպյան

Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման հարցում կարևոր է անկախության երաշխիքների ստեղծումը և դրա ապահովումը և՛ օրենսդրական մակարդակում և՛ գործառնական, ֆունկցիոնալ մակարդակում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, «Հայաստանում ստեղծվում է Հակակոռուպցիոն կոմիտե. կառույցի ձևավորման խնդիրները» թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի ՔՀԿ-ների զարգացման ծրագրի համակարգող, իրավաբան Արտյոմ Մեսրոպյանը։

«Ի տարբերություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, որի ձևավորման գործընթացի վերաբերյա , իհարկե, չկար կոնսենսուս, այդ թվում քաղաքացիական հասարակության կառույցների շրջանում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ձևավորվեց ոչ մրցութային կարգով, մենք ողջունում ենք, որ այս անգամ՝ լսելով և՛ միջազգային կազամակերպություններին և մեր կազմակերպության և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի առաջարկություններին՝ Հակակոռուպցիոն կոմիտեի օրենքում նշվել է, որ կոմիտեի նախագահը կընտրվի մրցութային կարգով։ Ողջունում ենք, որ այդ մրցութային խորհուրդը ձևավորվելու է ներառական գործընթացով, ընդգրկվելու են և՛ քաղհասարակության կառուցյները, և՛ անկախ մարմնից Մարդու իրավունքների պաշտպանը, և՛ իշխանության տարբեր թևերի ներկայացուցիչներ»,-նշեց Արտյոմ Մեսրոպյանը։

Հավելենք, որ քննարկումը կազմակերպվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կողմից։

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու օրենքի նախագիծը։

Նշվում է, որ այդ մարմնի ստեղծման նպատակն է ապահովել կոռուպցիայի դեմ պայքարին միտված գործողությունների արդյունավետությունը: Այս մասնագիտացված մարմինը օժտված է լինելու կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործառույթով և անկախության երաշխիքներով:

Նոր մարմին ստեղծելու հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայում Հայաստանում քրեական գործերով նախաքննություն կատարում են Քննչական կոմիտեի, Հատուկ քննչական ծառայության, Ազգային անվտանգության, հարկային և մաքսային մարմինների քննիչները: Այսինքն, կոռուպցիոն հանցագործությունների քննությունը մեկ մարմնի կողմից չի իրականացվում, մինչդեռ կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունը կարող է երաշխավորված լինել միայն այն պարագայում, երբ այդ գործառույթը վերապահված է մեկ մասնագիտացված մարմնի՝ այդպիսով ապահովելով միասնական չափանիշներով քննության կազմակերպումը:

Մանրամասները՝ տեսանյութում