Կարեն Զադոյանը ընտրվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ

Արդարադատության նախարարությունը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի` իրավաբան-գիտնական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ հանդիսացող անդամների թեկնածուների ընտրության արդյունքները: Ըստ արդյունքների՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ընտրվել է մասնագիտական հանձնաժողովի անդամ։ 
 
Հիշեցնենք, որ Հայաստանի ՔՀԿ–ների կառուցողական երկխոսության ցանցի (Ցանցին անդամակցում են ՔՀԿ-ների 14 կոալիցիաներ, որոնք միավորում են 251 ՔՀԿ-ների) խորհուրդը և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի (Կոալիցիային անդամակցում են 71 ՔՀԿ-ներ) կառավարման խորհուրդը պաշտպանել էին Կարեն Զադոյանի, որպես Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամի թեկնածուի առաջադրումը և լիազորել նրան հանդես գալ նաև, Ցանցի և Կոալիցիայի թեկնածու: