Սահմանադրական բարեփոխումների նորաստեղծ հանձնաժողովը կառավարության կողմից չունի կոնկրետ հայեցակարգ ստեղծելու պատվեր և ազատ է իր գործողություններում։ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներից և իրավաբաններից կազմված խումբը պետք է կազմի բարեփոխումների նոր փաթեթը, որն էլ պետք է դրվի հանրաքվեի։ Անցումային արդարադատություն, վեթթինգ, ՍԴ ճգնաժամ. սրանք այն բոլոր հարցերն են, որոնք սահմանադրական բարեփոխումների ճանապարհով փաթեթային լուծում են պահանջում։ Սահմանադրությունը կարիք ունի հիմնարար փոփոխությունների, սակայն ցանկանու՞մ է դա իշխանությունը, թե՞ գնալու է կոսմետիկ փոփոխությունների ճանապարհով` դեռ հարց է։ Մի բան ակնհայտ է՝ ժողովուրդը, ի տարբերություն նախորդ Սահմանադրությունների, պետք է լավագույնը իրազեկված լինի, թե ինչի՞ համար է փոխվում այն և ի՞նչ է դա տալու իրեն։
«Թարմ Ուղեղով» հաղորդաշարի զրուցակիցը փաստաբան, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն է։
Մանրամասները՝ տեսանյութում: