Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից գործարկվող Իրավաբան.net լրատվական կայքը հայտարարում է մրցույթ՝ մոնտաժողի պաշտոնի համար (լրիվ օր):
Պահանջվող հատկանիշներ`
- Աշխատանքի առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ՝ համապատասխանաբար մոնտաժի ոլորտում:
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն (ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
- Ավելին սովորելու, սեփական գիտելիքներն ու կարողությունները զարգացնելու մոտիվացիա,
- Ջանասիրությամբ աշխատելու ցանկություն և կարողություն,
- Թիմային աշխատանքի կարողություններ,
- Տեսա/լուսանկարահանելու օպերատորական աշխատանքի փորձառությունը կդիտվի որպես առավելություն:
- Ստեղծագործական միտք։
Համապատասխան որակավորում ունեցող անձիք կարող են ներկայացնել ամփոփ ինքնակենսագրականը (CV)` [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով` մինչև 2019 թ-ի դեկտեմբերի 31-ը, ժամը 18:00-ը` նամակի վերնագիրը անվանելով՝ «Մոնտաժող»:
Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով: