«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ՔՀԿ-ների զարգացման ծրագրի համակարգող Արտյոմ Մեսրոպյանը սույն թվականի նոյեմբերի 28-ին մասնակցել է ԵԽ երևանյան գրասենյակի կողմից իրականացվող «Հայաստանում ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Տեղական ինքնակառավարման օրենսդրական նախաձեռնություններ» թեմայով խորհրդակցական հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել է «Տեղական ինքնակառավարման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը, ինչպես նաև ներկայացվել է «Լիազորությունների ապակենտրոնացման առկա վիճակի վերաբերյալ վերլուծության» արդյունքները: