Այսօր «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի կողմից իրականացվող «Օպերատիվ հաղորդակցում և ահազանգերի կարգավորում` առցանց հարթակի լայն հասանելությամբ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին ոլորտի մի շարք պետական մարմինների, ակադեմիական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման ընթացքում Բաբկեն Պիպոյանը ներկայացրեց ծրագրի շրջանակներում պատրաստված օպերատիվ հաղորդակցումն ու ահազանգերի կարգավորումն ապահովող առցանց հարթակը, դրա նպատակը, կառուցվածքը և դիմում ներկայացնելու կարգը, պատասխանեց մասնակցիների հարցերին:
Քննարկման ավարտին «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի և ոլորտի մի քանի պետական մարմինների, ակադեմիական ու հասարակական կազմակերպությունների միջև ստորագրվեցին համագործակցության հուշագրեր: Համագործակցության հուշագիր ստորագրվեց նաև «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահի Բաբկեն Պիպոյանի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի միջև` ուղղված սպառողների իրավունքերի և պաշտպանության ոլորտում տեղեկատվության փոխանակման, դիմում բողոքներին միասնական սպառողակենտրոն մոտեցումներին: