«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի վերջնական արտաքին բովանդակային (ծրագրային) գնահատման մրցույթ

«Իրավաբանների հայկական ասոցիացիան» հասարակական կազմակերպություն է, որի առաքելությունն է նպաստել Հայաստանում նոր մտածելակերպի, մասնագիտական բարձր կարողությունների և բարոյական նկարագրի տեր կիրթ իրավաբանների սերնդի ձևավորմանը, հասարակությունում իրավական մշակույթի արմատավորմանը և իրավունքի գերակայության հաստատմանը: Ասոցիացիայի խնդիրներն են՝

  • Բարձրացնել հասարակության իրավագիտակցության մակարդակը և պաշտպանել մարդու իրավունքները, օրինական շահերը և հիմնարար ազատությունները:
  • Աջակցել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացմանը։
  • Բարելավել և զարգացնել իրավաբանական մասնագիտության և էթիկայի նորմերը:
  • Նվազեցնել հանրային ծառայություններ մատուցող պետական, այդ թվում արդարադատություն իրականացնող մարմինների գործունեության կոռուպցիոն ռիսկերը, քաղաքացիների հզորեցման, մասնակցային և հասարակական մոնիթորինգային գործընթացների իրականացման միջոցով ապահովել թափանցիկությունն և հաշվետվողականությունը:

2016 թվականի դեկտեմբերի 15-ից  «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի (ղեկավար կազմակերպություն), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի համատեղ կոնսորցիումով Եվրոպական միության ֆինանսական օժանդակությանբ իրականացնում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր): Ծրագրի հիմնական նպատակն է՝ ՔՀԿ-ների ազդեցության ուժեղացումը հանրային քաղաքականությունների գործընթացի վրա, իսկ առանձին նպատակներն են՝ ՔՀԿ-ների կարողությունների ուժեղացումը կոալիցիաների կառուցման գործում և քաղաքականությունների շուրջ կառուցողական ու ռազմավարական փոխգործակցությունը կենտրոնական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործընկերների հետ

Իրավաբանների հայկական ասոցիացիան հայտարարում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) ծրագրի վերջնական արտաքին բովանդակային (ծրագրային) գնահատման մրցույթ:

Մրցույթում հաղթած անձի հետ Պատվիրատուն կկնքի ծառայությունների մատուցման պայմանագիր:
Հայտերը կարող են ներկայացվել ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2 հասցեով՝ մինչև 2019 թվականի նոյեմբերի 7-ը:

Հրավերը, հայտը և հայտարարությունը ստորև

Հրավեր

Հայտ

Հայտարարություն

Տեխնիկական առաջադրանք