Իրավաբան․net լրատվական կայքին տրված հարցազրույցում Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը անդրադարձել է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին։ Նա, հատկապես, անդրադարձել է նախագծով դատավոր դառնալու համար սահմանված տարիքային և մասնագիտական չափանիշներին։ Ըստ նրա՝ դատավորի համար տարիքային ցենզի և աշխատանքային փորձի նվազեցումը հիմնավորված չէ, և նախագիծը մշակելիս ցուցաբերվել է անհարկի շտապողականություն, չի կատարվել կարիքի գնահատում և միջազգային փորձի խորը ուսումնասիրություն, ինչպես նաև՝ հաշվի չեն առնվել մի շարք այլ էական պայմաններ։
Մանրամասները՝ տեսանյութում։