Որոշ ուժերի կոնսենսուսը վերաբերում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում իրենց բաժին տորթ ունենալուն

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից ներկայացված նախագիծը, որով քաղաքական ուժերի հետ ձեռք բերված համաձայնությամբ սահմանվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և այլ անկախ մարմինների անդամների ընտրության կարգը։ Նախագծին կողմ է քվեարկել 104 պատգամավոր, դեմ՝ մեկը։ Իշխող քաղաքական ուժի հետ ձեռք բերված համաձայնության արդյունքում Ազգային ժողովի ընդդիմադիր կուսակցությունները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմում իրենց տեղն ունենալու հնարավորություն են ստացել։

Ըստ ձեզ, այստեղ մրցութային կամ ոչ մրցութային կարգով հանձնաժողովի մասի՞ն է խոսքը․ «Առաջին լրատվական»-ի հարցին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը պատասխանեց․ «Ես էլ եմ բազմիցս ասել, որ դա խայտառակ նախագիծ է և բազմաթիվ խոցելի կետեր ունի։ Կարևոր խնդիրը հենց առաջին կազմի ընտրության հարցն է, որովհետև երկար տարիներ Հայաստանում դաշտ է մտցվել ինստիտուցիոնալ համակարգ ստեղծելու գաղափարը, և դեռևս նախկին իշխանությունների օրոք մեր կողմից առաջարկված այդ տարբերակով ընդունվել էր «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը։ Այն ժամանակ նույնպես մրցութային կարգ չէր նախատեսվել, սակայն մեր առաջարկի և հետևողական աշխատանքի շնորհիվ այդ կարգը մտցվեց։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։