Infocom․am լրատվական կայքի հետ զրույցում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ իրավաբան-փորձագետ Լուսինե Նալբանդյանը անդրադարձել է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում առկա խնդիրներին։ Նա նշել է, որ մեր օրենսդրությամբ պետության կողմից չեն տրամադրվում բավարար միջոցներ, որպեսզի կուսակցությունը լինի կենսունակ, կարողանա իր բնականոն գործունեությունը իրականացնել, և հետևաբար, քանի որ պետության կողմից պատշաճ միջոցներ չեն տրամադրվում, կուսակցությանը մնում է հույսը դնել անդամավճարների և մասնավոր եղանակով ստացված ֆինանսական աղբյուրների վրա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում