ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փորձել է նոր մրցութային խորհուրդ ձևավորել, երբ չի ստացվել՝ նախագիծն է ներկայացրել. Արտյոմ Մեսրոպյան. iravaban.net

iravaban.net լրատվական կայքի հետ զրույցում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի հակակոռուպցիոն փորձագետ Արտյոմ Մեսրոպյանը անդրադարձել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից ներկայացված և Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Նա նշել է, որ օրենքի նախագիծը կարելի է համարել «մեկ քայլ հետ», քանի որ նախագծի կարգավորումներով առաջարկվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) ձևավորել ոչ մրցութային կարգով: Դա վկայում է այն մասին, որ անհարկի քաղաքականացվում է Հանձնաժողովը ձևավորման գործընթացը, ինչը չի բխում հակակոռուպցիոն գործակալությունների ձևավորման միջազգային սկզբունքներից և այն իր մեջ մի շարք ռիսկեր է պարունակում:

Մանրամասները՝  սկզբնաղբյուրում: