Պյոտր Սվիտալսկին ավարտում է Հայաստանում դիվանագիտական առաքելությունը

2019 թվականի օգոստոսի 28-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը կազմակերպել էր հրաժեշտի ընդունելություն նվիրված ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտին:

«Շնորհակալ եմ բոլորին: Հայաստանում ապրելն ինձ համար մեծագույն հաճույք էր, ու ես ձեր երկրի մեծ երկրպագուն եմ: Խոստանում եմ դառնալ Հայաստանիքաղաքակրթության ու մշակույթի դեսպանը», – իր ողջույնի խոսքում նշել է դեսպանը:

Միջոցառմանը հրավիրվել էր  նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը։ Նա շնորհակալություն է հայտնել պարոն դեսպանին՝ ԵՄ կողմից Հայաստանին, այդ թվում նաև Իրավաբանների հայկական ասոցիացիային ցուցաբերած աջակցության համար և մաղթել մասնագիտական նորանոր նվաճումներ։

Լուսանկարները՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության