Դատարանը մերժել է Վայոց ձորի մարզպետի հայցն ընդդեմ Գլաձորի ավագանու որոշման

Սույն թվականի օգոստոսի 5-ին Վայոց ձորի վարչական դատարանը վերադարձրել է Վայոց ձորի մարզպետի հայցը ընդդեմ Գլաձորի ավագանու՝ 2019 թվականի ապրիլի 29-ին «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» թիվ 44 որոշումը` անվավեր ճանաչելու վերաբերյալ:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան-փորձագետ Արտյոմ Մեսրոպյանը «Առաջին լրատվական»ի տաղավարում խոսել է Գլաձոր համայնքիավագանու հիշյալ որոշման, շրջակա միջավայրի պաշտպանության և ընդերքօգտագործման ոլորտում համայնքի ղեկավարի և ավագանու ունեցած լիազորությունների, ինչպես նաև պատասխանատու հանքարդյունաբերության և այդ ոլորտում պետության կողմից համակարգային մոտեցումներ որդեգրելու անհրաժեշտոեւթյան մասին:

Մանրամասները՝ «Առաջին լրատվական»-ի տեսանյութում: