Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ, փաստաբան Մարատ Ատովմյանը Past.am-ի հետ զրուցել է հակակոռուպցիոն ինստիտուտների վերաբերյալ ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների վերջին նախաձեռնությունների մասին, անդրադարձել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին և Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդին։
«Հիմա քննարկման փուլում է 2019-2022թթ. հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի նախագիծը, նախատեսվում է նաև ստեղծել հակակոռուպցիոն դատարան և կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտե: Ընդհանուր առմամբ, նախատեսված է ստեղծել մի քանի օղակ, որոնք իրենց հանրագումարում կձևավորեն Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգը: Բայց խնդիրն այն է, որ այդ պարագայում կրկին ապակենտրոնացված մոդել է ստացվելու, ինչն ավանդաբար ենք ունեցել, և որն անարդյունավետ է եղել: Դրա համար ավելի ճիշտ է ձևավորել ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին, որն իր մեջ կմիավորի կոռուպցիայի դեմ պայքարի երեք ուղղությունները՝ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը, հակակոռուպցիոն կրթությունը և կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմները: Ներկայիս կառավարութունը ևս դեռ պատրաստ չէ նման լուծման գնալ: Թե՛ նախորդ կառավարության ժամանակ, թե՛ հիմա նախապատվությունը տալիս են ապակենտրոնացված համակարգին, որն, ըստ իս, արդյունավետ չի լինի»,- ասաց Մ. Ատովմյանը:
Մանրամասները՝ Past.am կայքում