Ես կարծում եմ, որ նախագծով կոնկրետ անձանց հարմարեցված փոփոխություններ կարող են լինել. Սյուզաննա Սողոմոնյանը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վերաբերյալ

Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակոկոռուպցիոն փորձագետ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը Iravaban.net-ի հետ հարցազրույցում անդրադարձել է  «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին և չի բացառել, որ նախագծով նախատեսված փոփոխությունները կոնկրետ անձանց է հարմարեցված։