1in.am-ի տաղավարում քննարկվել է ՀՀ 2019-2022թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ, իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը անդրադարձել է Նախագծում տեղ գտած կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ մարմնին։
Ըստ նրա՝ երկու առանձին հակակոռուպցիոն մարմին (կանխարգելիչ և իրավապահ) ունենալու դեպքում այդ մարմինները չեն ունենալու սահմանադրական մարմնի կարգավիճակ, հետևապես, չեն ապահովվելու դրանց գործունեության անկախության սահմանադրաիրավական երաշխիքները։ Հիշյալի համատեքստում անհասկանալի է նաև նոր՝ հակակոռուպցիոն քաղաքականության մարմին ձևավորելու նպատակահարմարությանը։
Ս․ Սողոմոնյանը նաև ընդգծեց, որ Ռազմավարությունը և Հայաստանի հակակոռուպցիոն մոդելի ընդունումը պետք է ընդունվի հանրային կոնսենսուի հիման վրա։
Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում։