Քննարկում «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հաշվետվության ստանդարտներն ու պրակտիկան» թեմայով

Սույն թվականի մայիսի 23-ին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ազգային փորձագետ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ստեղծված ՊԵԿ-ՔՀԿ աշխատանքային խմբի անդամ Արտյոմ Մեսրոպյանը մասնակցել է «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հաշվետվության ստանդարտներն ու պրակտիկան» թեմայով քննարկմանը: 
Միջոցառման ընթացքում «Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոն» (ECNL, Հունգարիա) կազմակերպության ծրագրի խորհրդատու Լյուբեն Պանովը ներկայացրել է ոչ առևտրային կազմակերպությունների հաշվետվությունների վերաբերյալ առկա միջազգային ստանդարտներն ու պրակտիկան:  
Փորձագետը ներկայացրել է ՔՀԿ հաշվետվողականության  միջազգային չափորոշիչներն ու գործելաոճը, մասնավորապես՝ Բուլղարիայի, Խորվարթիայի, Չեխիայի, Էստոնիայի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի օրինակները:  
Քննարկման ընթացքում ազգային փորձագետ Արտյոմ Մեսրոպյանը ներկաներին տեղեկացրել է, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում ՊԵԿ-ին ներկայացված առաջարկության հիման վրա՝ ՀԿ-ների և հիմնադրամների թափանցիկության և հաշվետվողականության ապահովման հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով 2019 թվականի փետրվարի 14-ի ՊԵԿ նախագահի թիվ 93-Ա հրամանով ստեղծվել է ՊԵԿ-ՔՀԿ աշխատանքային խումբ և  դրա շրջանակներում, նույնպես, միջոցառման օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ շահագրգիռ կողմերի հետ ակտիվ քննարկումներ են ընթանում:
Քննարկումը կազմակերպվել էր  Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից:
 
Լուսանկարը՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կայքից: