Քննարկում՝ հասարակական կազմակերպությունների կողմից հաշվետվություններ ներկայացնելու ձևաթղթի մշակման վերաբերյալ

Մարտի 29-ին Պետական եկամուտների կոմիտեում տեղի ունեցավ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի և հասարակական կազմակերպությունների կողմից հաշվետվություններ ներկայացնելու ձևաթղթի մշակման վերաբերյալ քննարկում:

Հանդիպմանը մասնակցում էին 2019 թվականի փետրվարի 14-ի ՊԵԿ նախագահի թիվ 93-Ա հրամանով ստեղծված աշխատանքային խմբի անդամները, այդ թվում՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի Կառավարություն-ՔՀԿ երկխոսության համակարգող, իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը և իրավաբան-փորձագետ Արտյոմ Մեսրոպյանը, ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության ղեկավար Գևորգ Հայրապետյանը, ՊԵԿ և Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի ներկայացուցիչներ:

Քննարկման մասնակիցներն իրեց առաջարկությունները ներկայացրին վերոնշյալ հարցերի շուրջ:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ՊԵԿ-ը ներկայացված առաջարկությունների վերաբերյալ կհայտնի իր դիրքորոշումը և հաջորդ հանդիպման ժամանակ կքննարկվեն դրանք:

Հավելենք, որ նշված աշխատանքային խումբը կազմված է 16 անդամներից, ովքեր հանդիսանում են քաղաքացիական հասարակության կազմակերպություների (16-ից 9-ը), ՊԵԿ-ի, Կենտրոնական բանկի և արդարադատության նախարարության ներկայացուցիչները։ 9 ՔՀԿ ներկայացուցիչներից 6-ը «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից պատրաստված և ՊԵԿ ներկայացված դիմում-դիրքորոշումը ստորագրած 103 ՔՀԿ-ներից են։