Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Արտյոմ Մեսրոպյանը սույն թվականի մարտի 29-ին քաղհասարակության ներկայացուցիչների հետ մասնակցել է ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի կողմից կազմակերպված «ԱՃԹՆ ստանդարտը և սկզբունքները քաղաքացիական հասարակության համար» խորագրով վերապատրաստման դասընթացին: Դասընթացին մասնակցել են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների 24 ներկայացուցիչ: Դասընթացն իրականացվել է «ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության և հաշվետվողականության բարելավում և Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ-ի) խթանում» ծրագրի շրջանակներում՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» և ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ: