Բիզնես ներկայացուցիչները կոռուպցիայի դեմ պայքարը կսկսեն իրենց ընկերություններում համապատասխան ծրագրեր ներդնելուց

Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) այսօր՝ մարտի 19-ին, Երևանում գործունեություն իրականացնող փոքր և միջին ձեռնարակտիրական ընկերությունների ներկայացուցիչների համար «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում անցկացրեց «Հակակոռուպցիոն համապատասխանությունը բիզնեսում» դասընթացը:

Դասընթացի ժամանակ դասընթացի սկզբում թեստեր լրացրեցին, որոնցում ներառված են կոռուպցիոն սխեմաների, հակակոռուցիոն համապատասխանության ծրագրի մասին մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրվում ողջ դասընթացի ժամանակ: Նույն թեստը՝ լրացրեցին նաև դասընթացի ավարտին՝ համեմատելու, թե ինչ գիտելիքներ են ձեռք բերվել դասընթացի արդյունքում:

Ծրագրի փորձագետ Լուսինե Նալբանդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բիզնես ներկայացուցիչներն ակտիվ ներգրավված էին քննարկումներում:

«Նրանք մասնավորապես վեր էին հանում օրենսդրական բացեր, որոնք կարող էին հագեցնել կոռուպցիոն ռիսկերի և առաջ բերել կոռուպցիոն դրսևորումներ»,-նշեց նա:

ԻՀԱ-ում «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի ղեկավար Մարիամ Զադոյանը դասընթացի մասնակիցներին ներկայացրեց նաև բիզնես ոլորտում շահերի բախման ինստիտուտը:  Նրա խոսքով, մասնակիցները առավել շատ օրինակներ էին բերում իրենց իսկ փորձից՝ հարցնելով, արդյոք այս կամ այն երևույթը կարող է դիտեվլ որպես շահերի բախում, կամ հնարավոր է իրենց որևէ քայլը համարվի որպես կոռուպցիոն ինչ-որ դրսևորում:

«Բեսթ Քոնթրաքթ» ՍՊԸ փաստաբանական գրասենյակի ղեկավար Հայկ Հայրապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դասընթացը օգտակար էր մասնակիցների համար, քանի որ եթե հետագայում օրենսդրական փոփոխություններ լինեն, ապա կազմակերպությունները կարող են իրավական պաշտպանության տեսանկությունից ապահովված լինել:

«Կցանկանամ, որ կազմակերպությունում ներդրվի հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը: Կարծում եմ դա որոշակի ֆինանս կպահանջի: Պետք է հասկանալ, թե ինչպիսին կլինի պետական մարմինների քաղաքականությունը, եթե մենք շարժվենք դեպի եվրաինտեգրացում, եթե շարունակվի իրավական համակարգերի միաձուլումը, որից կբխի կազմակերպությունների համար որոշակի պարտադիր պահանջների առկայությունը, ապա սա կլինի ոչ թե ւղղղակի կարևոր, այլ՝ անհրաժեշտ»,-նշեց նա:

Հայկ Հայրապետյանի խոսքով, կոռուպցիան կազմակերպությունը չի կարող որևէ օգուտ տալ, քանի որ կազմակերպության համար առաջին ու ամենակարևոր գործոնը ընկերության գործարար համբավն է, իսկ կոռուպցիոն, դրա առաջին թշնամին:

Սամվել Գևորգյանի կարծիքով էլ, ով «Սայբեր Գեյթս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարն է, կոռուպցիան կազմակերպությանը կարող է օգուտ տալ, սակայն դա կլինի ժամանակավոր, իսկ հետագայում վնասներն ավելի մեծ կլինեն: «Այդ պահին օրինակ, ինչ-որ պայմանագիր կկնքվի, ինչ-որ հարց կլուծվի, բայց հետո, եթե նժարիդրվի դրա տված օգուտներն ու վնասները, ապա ռիսկը մեծ է, որ հետագա վնասները մի քանի անգամ ավելի մեծ լինեն, ներառյալ ընկերության հեղինակության անկումն ու քրեական պատասխանատվության ենթարկվելը»,-նշեց նա:

Սամվել Գևորգյանը նաև նշում է, որ հակակոռուպցիոն ծրագրերի ներդրումն օգտակար կլինի ինչպես կազմակերպության ներքին վտանգների ու սպառնալիքների համար, այլև տարբեր ընկերությունների հետ համագործակցության ժամանակ:

Նշենք, որ բիզնես ներկայացուցիչների համար դասընթացն անց է կացվել արդեն Գվառում և Վանաձորում, առաջիկա օրերին կանցկացվի նաև Գյումրիում և Կապանում:

Նշենք նաև, որ ծրագիրն իրականացվում է «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի,  Կորպորատիվ կառավարման կենտրոնի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Ծրագրի նպատակն է Հայաստանի գործարար հատվածի կողմից համապատասխանության ընկալման բարելավումն ու դրա գործնական կիրառումը, ինչպես նաև հակակոռուպցիոն բարեփոխումներին աջակցելու նպատակով պետություն-մասնավոր հատված գործակցության խթանումը:

Հավելենք, որ սույն նյութը պատրաստվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է  «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի,  «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի,  «Կորպորատիվ կառավարման կենտրոն» ՀԿ-ի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Սույն ծրագիրն իրականացվում է որպես համաֆինանսավորում «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրին, որն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի համատեղ կոնսորցիումով  Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն և այն որևէ կերպ չի արտահայտում  Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի և Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։