Սույն թվականի մարտի 11-17-ը ԲԿԳ բոլոր մասնակից երկրներում հայտարարված է «Բաց Կառավարման Շաբաթ» միջոցառումները և Հայաստանը ևս ներկայացրել է իր միջոցառումների շարքը՝ մշակված ԲԿԳ շահագրգիռ գործընկերների հետ: Առաջին միջոցառումը նվիրված էր Իրական սեփականատերերի գրանցամատյան հանձնառությանը, որին մասնակցում էին քաղաքացիական հասարակության, պետական կառավարման համակարգի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Միջոցառման նպատակն էր Իրական սեփականատերերի բաց գրանցամատյանի ստեղծմանն ու ներդրմանն ուղղված քայլերի և մարտահրավերների վերհանումը:
Ելույթներով հանդես եկան ՀՀ արդարադատության նախարարության և այլ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Իրավաբանների հայկական ասոցիացիան խորհրդի անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը իր ելույթում նշեց, որ ժամանակն է օրենսդրական մակարդակով միջոցներ ձեռնարկվեն Հայաստանում իրական սեփականատերերի բաց գրանցամատյանում ՀՀ-ում գործունեության ծավալող բոլոր իրավաբանական անձանց իրական շահառուի մասին տեղեկությունների տեղադրման ուղղությամբ, և սա դիտարկվի ոչ թե իրավունք, այլ՝ պարտականություն իրավաբանական անձանց համար։
Նշենք նաև, որ ԲԿԳ չորրորդ գործողությունների ծրագրում տեղ գտած Իրական սեփականատերերի գրանցամատյանի հանձնառության համահեղինակներից է Իրավաբանների հայկական ասոցիացիան։