Իրավաբանների հայկական ասոցիացիայի անդամ, փաստաբան Մարիամ Զադոյանը www.iravaban.net կայքի «Իրավական շաբաթ» հաղորդաշարին տրված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Մասնավորապես, վերջինիս կողմից բարձրացվեցին այն մտահոգություններ առաջարկվող կարգավորումների վերաբերյալ, թե ինչպե՞ս են տարբեր մասնագիտությունների տեր անձինք, միավորվելով մեկ արհմիության շրջանակներում, պաշտպանելու այլ մասնագիտություններ ունեցող անձանց աշխատանքային իրավունքները, եթե ենթադրյալ խախտումների պարզումը պայմանավորված է մասնագիտական գիտելիքների առկայությամբ։ Մարիամ Զադոյանի կողմից նաև ներկայացվեցին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի հետ համատեղ 2018 թվականի հուլիսի 31-ին տեղի ունեցած «Արհեստակցական միությունների ներկա վիճակ, զարգացման հեռանկարներ» կառավարություն–քաղաքացիական հասարակության կազմակերպություններ երկխոսության համաժողովի արդյունքների ամփոփման ընթացքում կազմված մի շարք առաջարկություններ՝ կապված արհեստակցական միությունների հաշվետվողականության, վերջիններում կանանց և երիտասարդների ներգրավվման մակարդակի բարձրացման և այլնի հետ:
Անդրադարձ արհեստակցական միությունների խնդիրներին
Մանրամասները տեսանյութում՝ https://iravaban.net/category/video/law-week։
Արհմիությունների առաջարկներին ավելի մանրամասն ծանոթանալու նպատակով կարող եք այցելել հետևյալ հղմամբ՝ https://armla.am/41394.html: