Արմենիա հեռուստաընկերության «Սուր Անկյուն» հաղորդաշարի շրջանակներում ԻՀԱ հակակոռուպցիոն փորձագետ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը զրուցել է բարձաստիճան պաշտոնատար անձանց կողմից գույքի, եկամուտների և շահերի բախման հայտարարագրման գործընթացների և դրանց օրենսդրական կարգավորումների մասին։
Զրույցում Սյուզաննա Սողոմոնյանը անդրադարձել է նաև պաշտոնյաների գույքի, եկամուտների և շահերի բախման մասին հայտարարագրի նոր ձևաթղթին, որը չի հաստատվել Կառավարության կողմից, քանի որ այն պետք է մշակեր և հաստատման ներկայացներ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը դեռևս չի ձևավորվել։
Մանրամասները՝ Արմենիա հեռուստաընկերության տեսանյութում։