Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը պետք է «արմատապես փոխվի»

Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ, փաստաբան Մարիամ Զադոյանը Mediamax.am-ի հետ զրուցել է «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ․ միջոցառումների ծրագրի» նախագծիմասին։ 
Ըստ նրա՝ փաստաթուղթը արմատական փոփոխությունների կարիք ունի, մասնավորապես՝

  • անհրաժեշտ է ձևավորել ունիվերսալ անկախ հակակոռուպցիոն միասնական մարմին,
  • ներդնել իրական սեփականատերերի հայտնաբերման գործուն մեխանիզմներ,
  • բարելավել պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգը,
  • նախատեսել ազդարարների պաշտպանության գործուն մեխանիզմներ։ 

Դրական կողմերից Մարիամ Զադոյանն առանձնացրեց բիզնես ոլորտում հակակոռուպցիոն համապատասխան ծրագրի նախատեսումը։  

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում –  Mediamax.am