Տրամադրվեց 2 դրամաշնորհ՝ մինչև 8,5 միլիոն դրամ արժողությամբ

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի շրջանակում այսօր՝ հունվարի 31-ին, 2 ենթադրամաշնորհի հանձնման համաձայնագիր ստորագրվեց  քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կոալիցիաների հետ:

Ծրագրի ղեկավար և Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը նշեց, որ մինչև 8.5 միլիոն դրամ արժողության ենթադրամաշնորհներ են հանձնվում ԿԵՀ կողմից արդեն իսկ դրամաշնորհային ծրագրեր իրականացնող 2 ՔՀԿ կոալիցիաներին՝ իրենց կարողությունների զարգացման նպատակով: 

Այսօր համաձայնագրերը ստորագրվել են Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի և Հայկական բիզնես կոալիցիայի հետ կարողություններիզարգացմանենթադրամաշներհներային ծրագրերը իրականացնող կոնսորցիումի ղեկավար կազմակերպությունների՝ Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի և «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ» ՀՄԴ-ի հետ:

Նշենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 27-ին ենթադրամաշնորհների տրամադրման համաձայնագրեր էին ստորագրվել նաև ԿԵՀ կողմից արդեն իսկ դրամաշնորհային ծրագրեր իրականացնող մյուս 7 կոալիցիաների հետ: 

«Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ են տրամադրվել ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: