Գյումրիում փոքր և միջին 15 ձեռնարկատիրություն իրենց բիզնեսում հակակոռուպցիոն փաթեթ կներդնեն

«Կոռուպցիայի դեմ պայքարում բիզնեսի դերը. Հայաստանյան իրականություն» թեմայովհարցաթերթերն արդեն շրջանառվում են նաև Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքում:

Այս հարցաթերթերը մշակվել են փոքր և միջին ձեռնարկատիրական ընկերությունների համար՝ «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE), Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Կորպորատիվ կառավարման կենտրոնի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից:

Գյումրիում շինանյութի, կաթնամթերքի, կիսաֆաբրիկատների, հաստոցների, մետաղյա իրերի, տեքստիլ արտադրություն իրականացնող, ինչպես նաև հաշվապահական, վարսավիրական, մեդիա ծառայություններ մատուցող թվով ընկերություննեու  ընկերություններ միացել են ծրագրին:

Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրին մասնակցող 15 ընկերություններից 2-ը միջին ընկերություններ են, այս ընկերություններից 3-ի ղեկավարները կանայք են:

ՓՄՁ-ների համար մշակված այս ծրագիրը եզակի և անվճար հնարավորություն է տալիս բիզնեսում ներդնել հակակոռուպցիոն փաթեթ արհեստավարժ մասնագետների կողմից,  բացառում՝ ակնկալվող օրենսդրական փոփոխությունների արդյունքում նախատեսված՝ բիզնեսի քրեական պատասխանատվությից, օտարերկրյա ներդրումների ներգրավում, բիզնես շուկայում գործարար համբավի շեշտակի աճ,
մրցակցային առավելությունների ձեռքբերում այլ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ։

Հավելենք, որ «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագրի նպատակն է բիզնես ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարը, Հայաստանում կորպորատիվ կառավարման և էթիկայի կանոնների սահմանում և արժեքների սերմանումը, ՓՄՁ-ներում Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրումը։