ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը 24.10.2017 թվականին ներկայացվել է հանրային քննարկման: Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ: