Անկախ հակակոռուպցիոն ունիվերսալ մարմնի միջոցով կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության են հասել ոչ միայն ասիական, այլև հետխորհրդային երկրները․ Կարեն Զադոյան

1in.am-ի տաղավարի ուղիղ եթերում ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը զրուցել են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ միջոցառումների ծրագրի նախագծի շուրջ։

Կարեն Զադոյանի խոսքով Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարելու համար պետք է ունենալ անկախ հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին։ Այս մարմնի միջոցով կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության են հասել ոչ միայն ասիական երկրները, այլև հետխորհրդային մի քանի երկրներ։ Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում։