ԿԵՀ ծրագրով սպասվող ֆինանասնական հաշվետվությունների, լուսաբանումների ու աուդիտի մասին բոլոր տեղեկությունները՝ մեկ դասընթացում

Հունվարի 10-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառության» ծրագրի շրջանակում արդեն 2-րդն է, որ Իրավաբանների հայկական ասոցիացիան ծրագրի փոքր դրամաշնորհառու կազմակերպությունների ներկայացուցիչներին է ներկայացրել ենթադրամաշնորհային ծրագրի նպատակներն ու ծրագրային պատմողական հաշվետվությունների պահանջները:

Միջոցառման սկզբում ԿԵՀ ծրագրի ղեկավարի տեղակալ/դրամաշնորհների կառավարիչ Արտակ Սարիբեկյանըն ներկայացրեց կազմակերպությունների առաջիկա ամիսներին սպասվող պարտավորությունները՝ ծրագրի շրջանակում:  Նա նշեց, թե ինչ հաջոդականությամբ պետք է սկսվեն աշխատանքները, ինչ է հարկավոր ծրագրի իրականցուման առավել հեշտ ու արդյունավետ դարձնելու համար:

Նարինե Մեժլումյանը «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի մոնիթորինգի և գնահատման մասնագետն է, ներկայացրեց ենթադրամաշնորհային ծրագրերի բովանդակային  հաշվետվությունների կազմման և ներկայացման կարգը, հաշվետվության ձևաչափը:

Նա ընդգծեց, որ ՀԿ-ները պետք է նախապես ներկայացնեն և համաձայնեցնելն ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում կիրառվելու նպատակով մշակված ձևաթղթերը, հարցաթերթերը, գնահատման թերթերը, մասնակիցների ցանկերը, տեղեկատվական նյութերը:

Ալիսա Չիլինգարյանը, ով ԿԵՀ ծրագրի մեդիա արշավների մասնագետ/լրագրողն է, նշեց, որ տեղեկատվական նյութեր պետք է լինեն բոլոր միջոցառումների ու կատարված աշխատանքների մասին: Նա ներկայացրեց, թե ինչպես պետք է լուսաբանվի ծրագրի ողջ ընթացքը, ինչ գործիքների միջոցով կարելի է իրականացնել մեդիա արշավներն ու հրապարակումները:

Նշենք նաև, որ ԿԵՀ ծրագրում «Բի-Դի-Օ Արմենիա» ՓԲ ընկերությունն իրականացնելու է ենթադրամաշնորհային շահառուների ֆինանսական հաշվետվությունների ընդունումը և ֆինանսական վերահսկողությունը։ Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեցին կազմակերպության ներկայացուցիչներ Անի Վարդյանյանը և Աստղիկ Շահգելդյանը:

Նրանք նշեցինք, որ ծրագրի շրջանակում կատարված բոլոր ձեռքբերումները պետք է կատարվեն ՀԿ-ի գործող գնումների քաղաքականության հիման վրա: Իսկ այն դեպքում, երբ ՀԿ-ն չունի գնումների ներքին քաղաքականություն կամ կանոնակարգ, ապա յուրաքանչյուր գնում կատարելուց առաջ անհրաժեշտ է ստանալ և պահպանել առնվազն երեք գնային առաջարկ: Որպեսզի հիմնավորվի, որ ծրագրի շրջանակներում գնումներ կատարելիս ընտրվել են ամենաարդյունավետ (սովորաբար ամենացածր) գները:

Իսկ ծրագրի ավարտին բոլոր կազմակերպություններում աուդիտ կանցակցվի: Աուդիտի փուլն իրականացնելու է «Գրանթ Թորնթոն» ՓԲ ընկերությունը։ Ընկերության ներկայացուցիչ Մելինե Հարությունյանը ներկայացրեց, թե ինչ է սպասվում այդ փուլում և ինչ նախապատրաստական աշխատանքներ պետք է իրականցնեն կազմակերպությունները:

Նշենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ: