ՀՕԲՆ շահառուները դարձյալ քննարկում են պատասխանատու հանքարդյունաբերությունը Հայաստանում

Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Արտյոմ Մեսրոպյանը դեկտեմբերի 12-ին քաղհասարակության ներկայացուցիչների հետ մասնակցել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի «Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխման նախաձեռնության» (ՀՕԲՆ) կազմակերպած երկրորդ կլոր-սեղան քննարկմանը:
ՀՕԲՆ երկրորդ կլոր սեղան քննարկումն ՀՕԲՆ շահագրգիռ կողմերի ներգրավվածության և քաղաքականության մշակման գործընթացի մի մասն է, որը միտված է հանքարդյունաբերության հինախնդիրների բացահայտմանը, փաստաթղթավորմանը և առաջնահերթությունների որոշելուն: Գործընթացը 2019 թվականի սկզբին կհանգեցնի հանքարդյունաբերության ոլորտի հայեցակարգի հրատարակմանը, որի նպատակն է օրենսդրական բարեփոխումներ իրականացնել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում՝ իր մեջ ներառելով պատասխանատու բնապահպանական, տնտեսական, սոցիալական և աշխատողների իրավունքները հարգող քաղաքականության ուղղություններ: