2018 թվականի նոյեմբերի 12-14-ը Բրյուսելում տեղի ունեցավ Սևծովյան տարածաշրջանային հասարակական կազմակերպությունների 11-րդ ֆորումը։ Ֆորումին մասնակցում էին մեկ հարյուրից ավել հասարակական կազմակերպություններ։ Մասնակցում էր նաև «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի խորհրդի անդամ Սյուզաննա Սողոմոնյանը։
Ֆորումը լայն հնարավորություն ընձեռեց մասնակից ՀԿ-ներին ծանոթանալ տարածաշրջանում առկա նույնական խնդիրներին, փնտրել համատեղ ընդունելի լուծումներ և գտնել նոր գործընկերներ։ Օրակարգային հարցերից էր՝ ՀԿ-ների ուժեղացման ու զարգացման հնարավոր ուղղությունները և ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների քննարկումը և դրանց իրականացման ընթացքը մասնակից պետություններում։