Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 11-ին ծրագրի մենթորների խմբի համակարգող/արդարադատության ոլորտի մենթոր Մարատ Ատովմյանը ՔՀԿ-ների հանրային քաղաքականությունների մոնիտորինգային և բարելավման ծրագրերի վերաբերյալ անհատական խորհրդատվություն տրամադրեց Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում գործող քաղհասարակության ինկուբատորների 2 մասնակից ՔՀԿ-իներին` նրանց իսկ գրասենյակներում:
Աշխատանքային հանդիպումների ժամանակ խոսվեց ծրագրի շրջանակներում ինկուբատորի ՔՀԿ-ներին մրցութային եղանակով տրվող ենթադրամաշնորհների մասին, ինչպես նաև, թե ինչպես մշակել սեփական կազմակերպությունների հանրային քաղաքականությունների մոնիտորինգային և բերելավման ծրագրերը, ինչպես պատրաստել վերոհիշյալ ծրարգերում ամփոփված մեկ հանրային քաղաքկանության վերաբերյալ ենթադրամաշնորհային ծրագրի հակիրճ գործադիր ամփոփում:
Անհատական խորհրդատվության ժամանակ նշվեց, թե ինչպես պատրաստել կազմակերպության հանրային քաղաքականությունների մոնիտորինգային և բարելավման ծրագիր, ինչպես ավելի թիրախավորված ներկայացնել հանրային խնդրահարույց քաղաքականությունները: Պատասխանվեցին ՀԿ ներկայացուցիչների կողմից բարձրացված բոլոր հարցերին:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: