«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից, այսօր՝ ապրիլի 25-ին Գյումրիում տեղի է ունեցլ Ինկուբատորների մասնակիցների համար նախատեսված սեմինար դասախոսությունը։ Դասախոսության թեման «Տեղական աճի ռազմավարություններում և «խելացի» նախաձեռնություններում ՔՀԿ-ների ավելի մեծ ներգրավվածության ապահովումն» էր։
Դասընթացն անց է կացրել Հայաստանի համայնքների միության փորձագետ Անուշ Բեղլոյանը։ Նա ներկայցրել է ոլորտի միջազգային փորձը՝ զուգահեռ համեմատականններ անցկացնելով հայկական իրականության հետ։
Նշենք, որ ՔՀԿ-ների ինկուբատորները անցկացվելու են երկու փուլով հետևյալ հինգ քաղաքներում․ Երևան, Գյումրի, Վանաձոր, Գավառ և Կապան։ Յուրաքանչյուր փուլին, ընդհանուր առմամբ, մասնակցելու են 36 ՔՀԿ-ներ, որոնք ընտրվելու են Հայաստանում Ամերիկյան Համալսարանի կողմից կազմակերպված ուսուցումն ավարտած ՔՀԿ-ների շարքից։ ՔՀԿ-ների ինկուբատորները ավարտելուց հետո մրցութային հիմունքներով տրամադրվելու են ընդհանուր թվով 33 դրամաշնորհներ, յուրաքանչյուր փուլի համար նախատեսելով 16-17 դրամաշնորհ։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ–ի կողմից՝ գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրըփ» ՀԿ–ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: