Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը
- Նպատակ ունենալով նպաստել կոռուպցիայից զերծ Հայաստանի ստեղծումը,
- Առաջնային համարելով կոռուպցիայի նկատմամբ հասարակության անհանդուրժողականության ընկալման ձևավորումը, քամահրանքի և ատելության միջավայրի ստեղծումը,
- Նկատի ունենալով հասարակության մեջ կոռուպցիայի՝ որպես հասարակության սպառնալիքի ընկալման ձևավորումը և արմատավորումը,
- Ընդգծելով հասարակության շրջանում ազնիվ կառավարման պահանջարկի ձևավորումը,
- Կարևորելով հակակոռուպցիոն օրենքների, այդ թվում «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի ընդունումն ու կյանքի կոչումը,
հայտարարում է
մշտադիտարկում իրականացնել ՀՀ Ազգային Ժողովի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության, այդ թվում այդ նպատակով ձևավորվելիք մրցութային խորհրդի գործունեության նկատմամբ:
Կոչ է անում
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցութային խորհուրդ կազմավորող Սահմանադրական դատարանի նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների, Հանրային խորհրդի և Փաստաբանների պալատի ղեկավարներին
– մրցութային խորհրդի իրենց ներկայացուցչի ընտրությունն իրականացնել նախապես սահմանված և հրապարակված չափանիշների հիման վրա, որոնք կներառեն, սակայն չեն սահմանափակվի հետևյալ չափանիշներով` հանրության կողմից ճանաչելիություն, բարոյական բարձր նկարագիր, հակակոռուպցիոն ոլորտում փորձառություն,
– մրցութային խորհրդի իրենց ներկայացուցչի ընտրությունը իրականացնել մրցութային հիմունքներով` բաց և հրապարակային ընթացակարգի հիման վրա,
– առաջիկա օրերերին հանդիպել Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրների հետ՝ վերը նշված հանձնառությունները քննարկելու և իրականացնելու նպատակով:
ՀՀ Ազգային Ժողովին կոչ է անում
- ստեղծել համապատասխան պայմաններ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային հանձնաժողովի կազմավորման և գործունեության ամբողջ գործընթացի թափանցիկության և հրապարակայնության ապահովման, ինչպես նաև հասարակության կողմից մշտադիտարկման համար:
Քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին կոչ է անում
- Մշտադիտարկել և լուսաբանել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային հանձնաժողովի կազմավորման և դրա կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության ողջ գործընթացը:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց