«Բարենպաստ բիզնես միջավայր․ մարտահրավերներ և առաջարկություններ» նոր զեկույցը պարունակում է հարկային, մաքսային, պետական գնումների, ազատ տնտեսական մրցակցության, ինչպես նաև բիզնես ոլորտում այլ՝ շուրջ 90 առաջարկություն։
Այն կազմել է Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակում, որն իրականացվել է Իրավաբանների հայկական ասոցիացիան՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից գործարկվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում 2016 թվականի դեկտեմբերից 2017 թվականի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Եվրոպական բիզնես ասոցիացիայի հետ համատեղ կոնսորցիումի հետ համագործակցությամբ:
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:
Զեկույցը հասանելի է այստեղ։