Այսօր տեղի ունեցավ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության 13-րդ արտահերթ համաժողովը:
Համաժողովի օրակարգային միակ հարցը վերաբերում էր ասոցիացիայի նոր կանոնադրության քննարկմանն ու ընդունմանը, որը համապատասխանեցված է «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի դրույթներին:
Նոր կանոնադրության համատեղ մշակումից և քննարկումից հետո այն միաձայն ընդունվեց և կներկայացվի Իրավաբանական անձանց պետական ռեգիտսրի գործակալություն՝ այն գրանցելու համար: