Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) 15 ներկայացուցիչներ, այսօր՝ դեկտեմբերի 29-ին հավասատագրեր ստացան` Հայաստանի ամերիկյան համալսարանում կազմակերպվող ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանն ուղղված հավաստագրային նոր ծրագիրն ավարտելու վերաբերյալ։
Կրթական դասընթացներն իրականացվում են Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում, որի նպատակը Հայաստանում քաղհասարակության կարողությունների զարգացումն ու հմտություններ ձեռք բերելն է՝ արդյունավետ երկխոսություն սկսելու կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։
«Լսարան մտնելիս անմիջապես զգացվում է, թե մթնոլորտն ինչ դրական է։ Իսկապես, հասարակական կազմակերպությունների միջավայրում այդ տեսակ մթնոլորտում համագործակցային մոտեցումն ամենակարևորն է»․-հավաստագրերը հանձնելիս իր ողջույնի խոսքում ասաց Հայաստանի համայնքների միության նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացնող կոնսորցիումի անդամ Էմին Երիցյանը։
Դասընթացի մասնակից Արմենիա Թրի Փրոջեքթ/Բնապահպանական կրթության ցանցի ներկայացուցիչ Քրիստինե Հովսեփյանը նշում է, որ դասընթացի մասնակիցները ոչ միայն ՀԿ ներկայացուցիչներ էին, այլ նաև կային մասնակիցներ, ովքեր նաև պետական կառույցներում փորձ ունեին աշխատելու և ինչն էլ հանրավորություն է տվել հասականալ ՏԻՄ, Կառավարություն և ՔՀԿ համագործակցության բուն խոչընդոտը․ «Խնդիրն այն է, որ դեռևս չենք սովորել ճիշտ հաղորդակցվել։ Շատ ավելի պարզ է խնդիրը, քան պատկերացնում ենք։ Այստեղ ամենակարևորը մենք սովորեցինք լսել իրար ու խոսել նույն լեզվով»։
«Իմ կարծիքով, այս բոլոր դասընթացների ամենալավ պահերից մեկն այն է, որ ոլորտի այլ գործընկերների հետ ենք ծանոթանում։ Գիտելիքի ու հմտությունների առումով էլ միանշանակ շատ կարևոր էր, քանի որ այն գիտելիքները, որ մեզ տվեցին փորձագետները, ովքեր ունեն տարիների փորձ, և այն ռեսուրները, որ կարող ենք մենք հետագայում օգտագործել՝ ամեն օր չէ, որ կարող ենք ստանալ»,-ասաց «ՀԿ Կենտրոն» ՔՀԶԿ ներկայացուցիչ Վահե Խաչիկյանը։
«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ Աիդա Ստեփանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծրագրի նպատակը, ընդհանուր միջոցները ամենարդյունավետն են և պետք է ուշադրություն դարձնել հատկապես այն հանգամանքին, որ Հայաստանը ժողովրդավարությունը կայացնելու խնդիր ունի։ «Ժողովրդավար պետության ներսում ամենակարևոր դերակատարները հենց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն են։ Այս գործընթքացներում ՔՀԿ-ների կոալիցիցաները, միավորումները, համատեղ աշխատանքները միայն ու միայն կնպաստեն ժողովրդավարացման կայացմանը»։
Դասընթացին այս փուլում մանակցում էր նաև «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, ով նաև «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահն է։ Նա իր մշտական աջակցությունը հայտեց ՀԿ-ներին, ովքեր ինչ-որ հարցեր կունենա իրենց գործունեության հետ կապված։ «Հուսով եմ, դուք էլ բավականություն ստացաք ու գիտելիքներով, նոր հմտություններով կգնաք։ Մենք կշարունակենք մեր աշխատանքները ինկուբատորներում կամ ծրագրային սպասվող նոր հայտարարության շրջանակներում»,-նշեց Կարեն Զադոյանը։
Նշենք, որ դասընթացը կազմակերպվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանաակներում։ Այն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: