Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը հայտարարում է 2018 թվականի ընդունելություն: Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցին կարող են դիմել կոռուպցիայի դեմ պայքարով և բարեխղճության սկզբունքների տարածման, հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման, Հայաստանում հակակոռուպցիոն միջավայրի ու մշակույթի փոփոխման հիմնախնդիրներով հետաքրքրված Հայաստանի բուհերի իրավաբանական, կառավարման և այլ ֆակուլտետների 3-րդ և բարձր կուրսերում սովորող ուսանողները, ինչպես նաև նույն ֆակուլտետների մինչև 25 տարեկան շրջանավարտները:
Դպրոցում սովորելու ընթացքում մասնակիցները կունկնդրեն հակակոռուպցիոն թեմատիկ դասախոսություններ, կայցելեն տարբեր պետական մարմիններ, հասարակական, միջազգային և բիզնես կազմակերպություններ՝ տեղում ծանոթանալու նշված մարմինների հակակոռուպցիոն գործունեությանը և բարեխղճության սկզբունքների կիրառմանը: Դպրոցի ունկնդիրները հնարավորություն կունենան դիտելու թեմատիկ ֆիլմեր, իրականացնելու գործնական աշխատանքներ և ուսումնասիրություններ:
Ցանկացողները պետք է ուղարկեն անհրաժեշտ փաստաթղթերը՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով` մինչև 2018 թ-ի հունվարի 20-ը, ժամը 18.00-ը` նամակի վերնագիրը անվանելով՝ «Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց»:
Դպրոցին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել`
- Հետաքրքրության նամակ հայերեն լեզվով, մինչև 300 բառ (ներկայացնելով ձեր նախկին փորձառությունը, ինչո՞ւ եք ցանկանում մասնակցել Դպրոցին և ի՞նչ ակնկալիքներ ունեք):
- Ինքնակենսագրություն (CV) հայերեն:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը անցկացվելու է 2018 թվականին հունվարի 23-ից մինչև դեկտեմբերը ներառյալ, Երևանում: Դասերը հիմնականում անցկացվելու են օրվա երկրորդ կեսին՝ հաշվի առնելով ունկնդիրների ուսումնական և աշխատանքային գրաֆիկը: Անհրաժեշտության դեպքում կազմակերպիչները կտրամադրեն տեղեկանք՝ ուսման և/կամ աշխատանքի վայր ներկայացնելու համար:
Կազմակերպիչները հոգում են մասնակիցների՝
- Սուրճ/թեյի ընդմիջումները,
- Դասընթացի հետ կապված նյութերը:
Ունկնդիրների ընտրությունը մրցութային հիմունքներով է: Միայն երկրորդ՝ բանավոր փուլ անցածները կարող են հավակնել մասնակցելու Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը: Երկրորդ փուլը անցկացվելու է բանավոր՝ հարցազրույցի տեսքով:
Մրցույթն անցած մասնակիցներից, անհրաժեշտության դեպքում, կազմակերպիչները կարող են պահանջել լրացուցիչ փաստաթղթեր: Մասնակիցների թիվը սահմանափակ է՝ մինչև 10 հոգի:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 54-01-99:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը:
Առաջարկում ենք նաև ծանոթանալ մեր Դպրոցի և շրջանավարտների մասին պատմող նյութերին այստեղ՝ https://iravaban.net/112319.html#ad-image-0, https://iravaban.net/70176.html։