Բժիշկներն այսօր հասարակությունում հաճախ անպաշտպան են դառնում․ կատարված սխալի կամ արարքը որպես սխալ ընկալվելու հետևանքով քավության նոխազ են դառնում հենց բժիշկները․ վերջին շրջանում քաղաքացիական վեճերի կամ քրեական գործերի դեպքում նկատվում է, որ բժիշկները միայնակ են մնում։ Բուժաշախատողների իրավական պաշտպանության մեխանիզմներն ուժեղացնելու նպատակով այսօր Իրավաբանների հայկական ասոցիացիան, ի դեմս նախագահ Կարեն Զադոյանի, և Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան, ի դեմս նախագահ Գևորգ Գրիգորյանի, ստորագրվեցին համագործակցության համաձայնագիր։
Երկու կազմակերպություններն իրենց ուժերը միավորում են հետևյալ նպատակներով՝
- Ուժեղացնել և զարգացնել Հայաստանում բուժաշխատողների իրավական պաշտպանության մեխանիզմները.
- Նպաստել բուժաշխատողների իրավական իրազեկության բարձրացմանը.
- Նպաստել բուժաշխատողների իրավական պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը՝ իրավաբանական աջակցության ցուցաբերման և հասարակական վերահսկողության իրականացման միջոցով.
- Նպաստել բուժաշխատողների իրավունքների սահմանմանը և իրավունքների պաշտպանության ուղղված օրենսդրական փոփոխություների իրականացմանը.
- Նպաստել հասարակության առողջ ապրելակերպի վերաբերյալ իրազեկության բարձրացմանը.
- Նպաստել Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը:
Մինչ համաձայնագրի ստորագրումը շահագրիգիռ կողմերի համար կազմակերպված աշխատաժողովի ժամանակ Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Եվա Չիչոյանը և Իրավաբանների հայկական ասոցիացիայի փաստաբան Մարիամ Զադոյանը ներկայարցեցին Առողջապահական օմբուդսմենի ինստիտուտի ներդրման և «բժշկական սխալ և բժշկական անփութություն» եզրույթների տարբերակման կարգավորումների և դրանց վերաբերյալ միջազգային փորձը։
Մարիամ Զադոյանը ներկայացնելով բժշկական անփութության և բժշկական սխալի տարբերությունները (միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա), նշեց, որ բժշկական անփութությունը կարող է պարունակել բժշկական սխալներ, սակայն ոչ բոլոր բժշկական սխալներն են բժշկական անփութության հետևանք:
Եվա Չիչոյանը նշեց, որ օմբուդսմենի ինստուտուտի ներդրման դեպքում ռիսկեր են այն, որ օմբուդսմենը դիտարկվում է որպես պացիենտների բողոքների փարատման մեթոդ և կա միտվածություն անտեսելու բժշկական ծառայությունը մատուցողներին։ Եվ այս կարևորագույն ինստիտուտի ներդրման դեպքում բուժաշխատողը չպետք է դուրս մնա «խաղից»։ Բացի սրանից, ներկայումս կան եզրույթներ օրենսդրության մեջ, որոնք այսօր հնարավորություն չեն տալիս բժիշկներին արդյունավետ կերպով իրականացնել իրենց պաշտպանությունը։ Այստեղ խնդիրներ կան արդյունավետ մեխանիզմներ, կառուցակարգեր ներդնելու առումով։