ԻՀԱ նախագահը մասնակցել է Արդարադատության նախարարին կից հասարարարական խորհրդի հերթական նիստին

Նոյեմբերի 16-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը մասնակցել է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստին, որը ղեկավարում էր ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Կարեն Զադոյանի կողմից ներկայացվել են Իրավաբանների հայկական ասոցիացիայի  առաջարկությունները «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» և «Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը հաստատելու, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերի վերաբերյալ:

Նիստի ընթացքում քննարկվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող՝ ՀՀ արդարադաության նախարարության իրավասությանն առնչվող 2017 թվականի գործողությունների կատարման ընթացքը, ինչպես նաև այլ օրակարգային հարցեր: