Այսօր Գորիս քաղաքում «Պրոբացիայի պետական ծառայությունը. ակնկալիքներ և զարգացման հեռանկարներ» թեմայով աշխատաժողով տեղի ունեցավ, որի նպատակը նորաստեղծ Պրոբացիայի պետական ծառայությունը, գործառույթները և նրա առջև դրված խնդիրների ներկայացումն ու քննարկումն էր:
Աշխատաժողովը կազմակերպվել էր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) ՀԿ-ն ԱՆ Պրոբացիայի պետականծառայության և Իրավաբանների հայկական ասոցիացիայի հետ համատեղ:
2016թ. մայիսի 18-ին Ազգային ժողովն ընդունեց «Պրոբացիայի մասին» օրենքը, իսկ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտավ Արդարադատության նախարարության կազմում Պրոբացիայի պետական ծառայության ստեղծման մասին ՀՀ Կառավարության որոշումը, որով տրվեց Ծառայության աշխատանքների մեկնարկը:
Աշխատանքային հանդիպման նպատակներից է նաև նպաստել շահագրգիռ պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների համախմբմանը՝ Ծառայության հետ արդյունավետ համագործակցության հաստատման նպատակով, ձևավորել մի հարթակ, որը հասարակական կազմակերպություններին թույլ կտա կապեր հաստատել Պրոբացիայի պետական ծառայության հետ, աջակցել վերջինիս գործառույթների իրականացմանը, մշակել և իրականացնել Ծառայության գործառույթներից բխող բազմաբնույթ ծրագրեր:
Աշխատանքային հանդիպումը կազմակերպվել էր ՄԱԿ-իժողովրդավարության հիմնադրամի (UNDEF) կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության ստեղծմանը» ծրագրի շրջանակներում: